Ռումինիայում կայացած բռնցքամարտի «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարում հայ մարզիկները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե են նվաճել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հայ բռնցքամարտիկներից Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը եզրափակչում հաղթել է Հունաստանի ներկայացուցչին։
67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 86 կգ քաշային Նորայր Հակոբյանն արծաթե մեդալներ են նվաճել, իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Փետրվարի 16-ին ֆեդերացիան հայտնել էր, որ մեր 4 մարզիկները «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ են դուրս եկել։