Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է «Saturday Night Live» երաժշտական-հումորային հաղորդմանը, որը թողարկվում է ամերիկյան NBC հեռուստաալիքով:
Քիմն, ինչպես միշտ, ցնցել է վառ և արտասովոր զգեստով, որն ընդգծում է կազմվածքը, և հերթական անգամ հանդիսատեսի սրտերը գրավել է անմիջականությամբ։ Ինչպես գրում է spletnik-ը, հեռուստաաստղը ցուցադրել է հումորի հիանալի զգացում՝ հանդիսատեսի մոտ ծիծաղ առաջացնելով իր մենախոսությամբ։ Մասնավորապես՝ Քիմը շատ է կատակել իր և իր ընտանիքի մասին։
Այսպես, նա հեգնական կերպով մեկնաբանել է 44-ամյա Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծությունը։
«Ես ամուսնացել եմ բոլոր ժամանակների լավագույն ռեփերի հետ։ Նա նաև Ամերիկայի ամենահարուստ սևամորթ տղամարդն է, ով ինձ նվիրել է չորս զարմանալի երեխա։ Այդ պատճառով, երբ ես նրա հետ ամուսնանամ, կնշանակի, որ պատճառը մեկն է… նրա անհատականությունը»,- ասել է նա։
Քիմն անդրադարձել է նաև պլաստիկ վիրահատությունների թեմային։
«Ես ուրախ եմ, որ այստեղ այս երեկո ցույց եմ տալու ձեզ, որ ես ավելին եմ, քան այն լուսանկարները, որոնք իմ քույրերը ցույց են տալիս պլաստիկ վիրաբույժներին որպես օրինակ»,- նշել է նա։ Քիմը հանդիսատեսին հիացրել է իր դերասանական տաղանդով: