Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2080 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 141 591-ի։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։
Հաղորդվում է, որ գրանցվել է մահվան ևս 56 նոր դեպք, իսկ համավարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 7 564-ի։
Կորոնավիրուսից ապաքինվել է ևս 1 739 պացիենտ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 111 176։
Ծանր վիճակում է գտնվում 2 551 անձ, մինչ այժմ թեստավորվել է 856.546 անձ