Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին երկրի իշխանությունների որոշումը։
«Քրիստոնյաների համար տխուր օր է, նաև բոլոր նրանց համար, ովքեր հավատում են բազմակարծիք Թուրքիային», – գրել է պատգամավորը Twitter-ի իր էջում:
Փայլանը նշել է, որ այդ որոշումը կբարդացնի Թուրքիայում քրիստոնյաների և Եվրոպայում մահմեդականների կյանքը։ «Այա Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր», – ընդգծեց Կարո Փայլանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին հրամանագիր է ստորագրել, որ Այա Սոֆիան պետք է բաց լինի կրոնական արարողությունների համար։ Ավելի վաղ Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ էր հայտարարել 1934 թվականի կառավարության որոշումը Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհելու մասին: