Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական վարույթ է սկսել՝ քաղաքացիական ծառայողներին ուղղված զարմանալի կոչի վերաբերյալ, որով արգելվում է նույնիսկ հիշատակել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը հիշատակի օրվա նախօրեին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Դարիա Վոլոդինան, որը ապրիլին հրապարակել էր երկրի ԱԳՆ-ի վերոհիշյալ նամակը։
«Այս փաստաթուղթը ստորագրող ընկեր Բոդնարին հերթական ողջույնը, բայց այս անգամ արդեն՝ իրավապահ մարմիններից: Ոչ ոք իրավունք չունի, նախ՝ իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին, երկրորդ՝ նույն այդ նպատակով օգտագործել պաշտոնական դիրքը, և երրորդ՝ պաշտոն զբաղեցնել՝ միջազգային ասպարեզում մի ամբողջ պետության հեղինակության համար բացարձակապես վնասակար տարր լինելով»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ կողմից պետական պաշտոնյաներին ուղղված նամակում այդ երկրի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոդնարը նշել էր, որ Ուկրաինան չի ճանաչում «Հայ ժողովրդի ցեղասպանությունը» և օգտագործում է «2015 թվականի ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը: