Բեյրութ է տեղափոխվել Հայաստանից ուղարկված օգնության առաջին խմբաքանակը։ Այս մասին Twitter-ում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայաստանից եղբայրական Լիբանանին ուղարկվող օգնության երեք խմբաքանակներից առաջինը տեղափոխել են Բեյրութ։ Հայաստանից Բեյրութին ի սրտե», – գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
First of the three airlifts of assistance from #Armenia 🇦🇲 to brotherly #Lebanon arrived in #Beirut. From Armenia’s heart ❤️ to Beirut pic.twitter.com/l8PDmbpjen
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) August 9, 2020
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն էր որոտացել Բեյրութի նավահանգստում ՝ Լիբանանի ՌԾՈՒ բազայի մոտակայքում։ Պայթյունի հետևանքով զոհվել է 158 մարդ, տուժել է ավելի քան վեց հազար մարդ: