Ուկրաինայի հայերի միությունն արտագնա ժողովում քննարկել է Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցման և կրոնական համայնքի բացման հարցերը։ Այս մասին հայտնում է Analitika.UA.net-ը։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, Պոլտավայի հայկական մարզային «Ուրարտու» հասարակական կազմակերպության նախագահ Գենադի Աղաջանյանը, տեղի համայնքի գործիչներ և այլք։
Ժողովի պատվիրակները բարձրացրել են Կրեմենչուգում Ուկրաինայի հայերի միության և հայկական երիտասարդական կազմակերպության ստեղծումը, կրոնական համայնքի կազմի հաստատումը և քաղաքի հայ համայնքի այլ արդիական հարցեր։
Քննարկման թեմաներից էին Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցման և կրոնական համայնքի բացման հարցերը։ Հյուրերի համար անցկացվեց Ուկրաինայի հայերի միության և Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագծերի շնորհանդեսը։