Ամերիկայի միացյալ նահանգների նախագահի ընտրություններում հաղթել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը՝ դառնալով երկրի 46-րդ նախագահը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Նա ստացել է 74 մլն ձայն:
Հաղորդվում է, որ Բայդենը հաղթել է Փենսիլվանիա նահանգում, ինչը նրան հնարավորություն է տվել ստանալ ընտրիչների 270 ձայները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ նախագահ ընտրվելու համար:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների 71 մլն օրինական ձայն:
«Դիտորդներին թույլ չեն տվել մտնել հաշվարկների սենյակներ: Երբեք այդպիսի բան չի պատահել: Ես հաղթել եմ ընտրություններում, ստացել 71 մլն լեգիտիմ ձայն»,-գրել է Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում: