Հունվարի 21-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հետ, որին մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Զրույցի ընթացքում ամփոփվել են ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում 2020թ. համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվել են համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների համակցման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ թեմաների շուրջ: