Թայվանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է չինական սեյսմիկ կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումը գրանցվել է Երևանի ժամանակով 18:14-ին Խուալյան գավառում։ Էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:
Այս պահին երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տվյալներ չկան: