Հոլիվուդյան դերասանուհի 46-ամյա Անջելինա Ջոլին նկարահանվել է National Geographic-ի նախագծում: Նրա մարմինը պատված է եղել մեղուների պարսով:
Նկարահանման ամբողջ անձնակազմը եղել է պաշտպանիչ հանդերձանքով: Նկարահանումները տևել են 18 րոպե, ամբողջ ընթացքում դերասանուհին անշարժ կանգնել է:
Նախագիծը մեղուներին ոչնչացումից պաշտպանելուն է նվիրված: Կազմակերպչի խոսքով՝ ֆոտոսեսիան հաջող է անցել՝ առանց որևէ խայթոցի:
Անջելինա Ջոլին նախագծի շրջանակներում միացել է «Կանայք մեղուների համար» նախաձեռնությանը: Ջոլին վերջերս է դարձել ՄԱԿ-ի «Կանայք մեղուների համար» ծրագրի դեսպանը, որի նպատակն է ավելացնել մեղուների պոպուլյացիան: Նախագիծը բարեգործական բնույթ ունի, որի արդյունքում մեղուների համար կկառուցի 2500 փեթակ: Սպասվում է, որ մինչև 2025 թվականը մեղուների պաշարը կհամալրի: Նախագծի նպատակը նաև 50 կին մեղվաբույծներին աջակցելն է: