Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի անունից կազմակերպում է Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ երկրների և Ուկրաինայի ավելի քան 500 քաղաքացիների տարհանում Աֆղանստանից չորս ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողներին հայտնեցին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:
ՊՆ-ից պարզաբանել են, որ ինքնաթիռներն արդեն կենտրոնացված են Ուլյանովսկի օդանավակայանում: «Թռիչքի ընթացքում Ռուսաստանի և այլ երկրների տարհանված քաղաքացիներին բժշկական օգնություն և աջակցություն տրամադրելու համար յուրաքանչյուր ինքնաթիռի վրա կան ռազմական բժիշկների բրիգադներ՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով»,- նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Օգոստոսի 15-ին «Թալիբան» շարժման զինյալները Քաբուլ են մտել առանց դիմադրության և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի վրա: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ հեռանում է երկրից՝ արյունահեղությունը կանխելու համար: Արևմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին և դեսպանատան աշխատակիցներին։