ԱՄՆ-ի զինվորականները կիրակի օրը հարված են հասցրել այն անձանց, որոնք, ամերիկյան կողմի տեղեկություններով, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն էին: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը։
Գործակալության երկու աղբյուրների խոսքերով՝ ԱՄՆ-ը տվյալներ է ստացել ԻՊ-ի հետ նշված անձանց կապերի մասին: Պենտագոնը դեռ չի մեկնաբանել ստացվող տեղեկատվությունը։
Ավելի վաղ աֆղանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հրթիռային հարվածը հասցվել է բնակելի շենքերից մեկին: Առնվազն երկու մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։