Թուրքիայում 50-ամյա բնակիչ Բեյհան Մութլուն փրկարարական ջոկատի հետ մի քանի ժամ ինքն իրեն է փնտրել։ 50-ամյա տղամարդը հարբած է եղել և կորել է անտառում։
Նրա կինն ու ծանոթները չեն կարողացել ինքնուրույն գտնել Մութլուին և ոստիկանություն են կանչել, որը փրկարարական ջոկատ է ներգրավել որոնումներին։ Որոնողափրկարարական գործողության սկսվելուց որոշ ժամանակ անց ոստիկաններին են միացել տեղի բնակիչները, որոնց թվում եղել է նաև ինքը՝ Մութլուն։
Որոնումները շարունակվել են մի քանի ժամ, քանի դեռ տղամարդը չի լսել է, թե ինչպես փրկարարները կանչում իր անունը։ Այնուհետեւ նա պատասխանել է. «Ո՞ւմ ենք մենք փնտրում. ես այստեղ եմ»։
Անհասկանալի է մնում, թե ինչպես է Մութլուն ինքնուրույն դուրս եկել անտառից, իսկ նրա ընկերները չեն նկատել, որ նա միացել է փրկարարական խմբին։ Որոնումներից հետո ոստիկանությունը տղամարդուն տուն է տարել։