Ֆրանսիայում 59-ամյա նախկին ժանդարմ Ֆրանսուա Վերովն ինքնասպան է եղել, մահվանից առաջ թողած գրության մեջ նա խոստովանել է չբացահայտված սպանությունների և բռնաբարությունների շարքը, որոնք կատարվել են 1986-1994թթ.։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նախաքննական վարկածով՝ 1986 թվականին Ռյաբոյով բռնաբարել և սպանել է 11-ամյա Սեսիլ Բլոկին: Աղջկա մարմինը գտել են բազմաբնակարան շենքերից մեկի նկուղում։ Նրա եղբայրը հիշեց, որ վերելակի մեջ հանդիպել է անծանոթ տղամարդու։
Սպանության վայրում հայտնաբերված ԴՆԹ-ի հետքերը համընկել են ևս երեք սպանությունների հետ։ 1987 թվականին սպանվել է 38-ամյա Ժիլ Պոլիտին և նրա գերմանացի տնային տնտեսուհի 20-ամյա Իրմգարդ Մյուլերին։ Տեղական ԶԼՄ-ները նաև Ռյաբոյին կապել են 1994 թվականին 19-ամյա Կարին Լերայի սպանության հետ, որին անտառում մահացած են գտել ավելի քան մեկ ամիս անց՝ դպրոց տանող ճանապարհին անհետանալուց հետո: Ռյաբոյը նաև կատարել է առնվազն վեց բռնաբարություն, որոնց զոհերը ողջ են մնացել: Որոշ տուժածների խոսքով՝ բռնաբարը նրանց ներկայացրել է որպես ոստիկան։
1994 թվականից քննիչները չէին կարող առաջ շարժվել այդ գործի հետաքննության հարցում, քանի դեռ վերջերս ոստիկանությունում չէր որոշել 750 ժանդարմներից ԴՆԹ-ի նմուշներ խնդրել, որոնք Փարիզում ծառայել էին 1980-1990-ական թվականներին: Նրանց թվում էր նաև Վերովը, սեպտեմբերի 24-ին նա հրավեր էր ստացել ոստիկանություն՝ նմուշներ հանձնելու համար։
Սեպտեմբերի 27-ին Վերովի կինը իրավապահներին հայտնել էր ամուսնու անհետացման մասին, իսկ սեպտեմբերի 29-ին, երբ նա պետք է ներկայանար ոստիկանություն, նրա մարմինն ու մահվանից առաջ գրություն էին գտել Միջերկրական ծովի ափին գտնվող Լե Գրո դյու Ռուա հանգստավայրում վարձակալված բնակարանում:
Գրության մեջ նա խոստովանել է, որ հանցագործություններ է կատարել մանկական «ազդակների» պատճառով։ «Իր դեմոնները զսպել» նա կարողացել է, երբ ամուսնացել է և երեխա ունեցել։ Ինքնասպան լինելով նա որոշել է պաշտպանել իր ընտանիքը։ Նա նաեւ չի նշել իր զոհերի անունները, սակայն դատախազությունում հայտարարել են, որ իր ԴՆԹ-ն համընկել է մի քանի վայրերում հայտնաբերված հանցագործությունների նմուշների հետ: