Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր հայտարարել է չպատվաստված քաղաքացիներին սպառնացող պատժամիջոցի մասին։
«Հոկտեմբերի վերջից մենք կրճատելու ենք պետական բոլոր այն ծառայողների աշխատավարձերը, որոնք պատվաստված չեն»,- հայտնել է նա։
Ըստ ԶԼՄ-ների, Կանադայի՝ 12 տարեկանից սկսած բնակչության ավելի քան 82%-ն ամբողջությամբ պատվաստվել է։ Պատվաստումների առաջին չափաբաժինը ստացել է բնակչության 88%-ը։