Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ընդունել է Ավստրիայի նոր կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի երդումը, ով այդ պաշտոնում փոխարինել է Սեբաստիան Կուրցին: Արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում՝ պետության ղեկավարի գրասենյակում:
Այսպիսով, Ավստրիայի նախկին արտգործնախարար Շալենբերգը դարձել է հանրապետության նոր կանցլեր, որը ներկայացնում է Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցությունը: Վան դեր Բելենը նաև պաշտոնից ազատել է կանցլեր Սեբաստիան Կուրցին: