Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուրվագիծը կարող է դառնալ NBA-ի պաշտոնական նոր պատկերանշանը: «Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբը լեգենդար բասկետբոլիստի ողբերգական մահվանից հետո առաջին հայտարարությունն է արել միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ։ Ավելի քան մեկ միլիոն մարդ ստորագրել է խնդրագիրը:
Միջնորդագրի հեղինակը մասնավորապես գրել է.
«Հզոր խաղացող Քոբի Բրայանթի անժամանակյա ու անսպասելի մահվան կապակցությամբ, խնդրում եմ, ստորագրել այս խնդրագիրը՝ որպես NBA-ի նոր լոգո նրան հավերժ անմահացնելու համար»:
NBA-ի պաշտոնական լոգոյի հեղինակը Ալան Սիգըլն է, որի վրա պատկերված է LA Lakers-ի մեկ այլ հայտնի բասկետբոլիստ Ջերրի Ուեսթի ուրվագիծը, որը 81 տարեկան է:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին NBA-ի հնգակի չեմպիոն Քոբի Բրայանթը, նրա 13-ամյա դուստրն ու ևս 7 հոգի մահացել էին Կալիֆոռնիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: