Հանրահայտ հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը Նյու Մեքսիկո նահանգում նկարահանման ժամանակ պատահմամբ կրակել է կին օպերատորի վրա։ Այս մասին ասված է Սանտա Ֆե շրջանի շերիֆի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասված է, որ ատրճանակը նախատեսված է եղել ռեկվիզիտի համար։ Սակայն նկարահանումների ընթացքում ատրճանակը, որը պետք է լիցքավորված լիներ ոչ իրական փամփուշտներով, կրակել է՝ վիրավորելով օպերատորին և ռեժիսորին։ Օպերատորը մահացել է, իսկ ռեժիսորը ծայրահեղ ծանր վիճակում է։