Ռյազան շրջանում գործող «Էլաստիկ» գործարանում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում կատարելով ՌԴ առողջապահության նախարարությանը։
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի պահին գործարանում եղել է 17 աշխատակից։ Ողջ մնացած միակ տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում է։