Իսպանիայի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Մարիա Համեսի նշանակմանը Իսպանական քաղաքացիական գվարդիայի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իսպանիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Մարիա Համեսի թեկնածությունն առաջադրել է Իսպանիայի ներքին գործերի նախարար
Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան: 50-ամյա Համեսը կդառնա առաջին կինը, ով կգլխավորի
քաղաքացիական գվարդիան այդ կառույցի 175-ամյա պատմության ընթացքում:
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ռազմականացված ոստիկանական կազմավորում է, որը ենթարկվում է երկրի Ներքին գործերի նախարարությանը և Պաշտպանության
նախարարությանը: Այն ձևավորվել է 1844թ. և իրականացնում է կանոնակարգի պահպանման գործառույթ։