Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս տեղակայված «էտ Թաջի» ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության։ Ռազմակայանում տեղակայված են ամերիկացի զինծառայողներ։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքի աղբյուրներին։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է համազարկային կրակի համակարգերից:
ԱՄՆ-ն դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել կատարվածը:
Իրաքյան կողմն ավելի ուշ հաստատել է այս տեղեկատվությունը՝ նշելով, որ գնդակոծությունն իրականացվել է համազարկային կրակի համակարգերից՝ «Կատյուշա» կայանից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ոչ ոք դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: