Ութ տարի է, ինչ հանրահայտ մրցարշավորդ Միխայիլ Շումախերից գրեթե ոչինչ հայտնի չէ։ 2013 թ. վերջին նա գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք էր ստացել, և մինչ օրս չի կարողանում վերականգնվել: Մրցարշավորդի ընտանիքը մանրակրկիտ թաքցնում է «Ֆորմուլա-1»-ի լեգենդի վերաբերյալ տեղեկությունները, սակայն որոշ մանրամասներ են հայտնի դառնում։ Այս մասին գրում է Ria.ru-ն։
Netflix-ը 2021 թվականի սեպտեմբերին երկար սպասված ֆիլմ է թողարկել գերմանացի ավտոարշավորդի մասին։ Աղբյուրը մի շարք տեղեկություններ է հրապարակել նրա մասին։ Նրա մոտ անգամ չեն թողնում իր երբեմնի մենեջերին՝ Վիլի Վեբերին, որին նա գրեթե իր որդին էր համարում։ Ըստ աղբյուրի՝ Շումախերի մոտ հիմա միայն ամենամտերիմ մարդիկ են գալիս։
2013 թ. վերջին նա ստացել է գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ։ 6 տարիների ընթացքում կոմայի մեջ գտնվելուց հետո 2019-ին գիտակցության գալու նշաններ էր ցույց տվել։
«Ես կարծում եմ, որ հիմա Միխայիլը փաստացի վեգետատիվ վիճակում է։ Այսինքն, նա արթուն է, բայց չի արձագանքում շրջապատին: Նա շնչում է, նրա սիրտը բաբախում է։ Հնարավոր է՝ նա կարող է նստել ու մեկ այլ մարդու օգնությամբ մի քանի քայլ անել։ Ես չեմ կարծում, որ մենք նրան կտեսնենք այնպիսին, ինչպիսին նա նախկինում էր»,- խոստովանել Է շվեյցարացի նյարդավիրաբույժ Էրիկ Ռեդերերը։