Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի դեմ համախմբված հանդես գալու անհրաժեշտության մասին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո նրանց «ավելի հանդուգն» գործողություններ թույլ չտալու համար: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։
«Ագրեսիվ գործողությունների դեմ մեր լռությունը կարող է հանգեցնել ավելի մեծ հանդգնության ագրեսիվ քայլեր կատարելու հարցում», – ասել է Ռոհանին Էրդողանին՝ նշելով, որ անհրաժեշտ է միաբերան դեմ հանդես գալ ԱՄՆ-ի ագրեսիային, որը մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանին: