Թալիբները հարձակում են գործել Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բազայի վրա, մի քանի զինյալներ սպանվել են, РИА новисти – ին հայտնել Է նահանգի ղեկավարության ներկայացուցիչը:
«Թալիբները ԻՊ-ի զինյալների երեք մարմին են ցուցադրել Բուլգարի շրջանի հիվանդանոցի դիմաց, մարդիկ գալիս են նրանց տեսնելու։ Գրոհայիններից մեկը կարծես օտարերկրացի է, սակայն «Թալիբան» – ը ոչ մի տեղեկություն չի տրամադրել, բացի նրանից, որ դա ԻՊ – ի ահաբեկիչների մարմիններն են», – հայտարարել է նահանգի բարձրաստիճան պաշտոնյան։
Աղբյուրի տվյալներով՝ թալիբները հայտարարել են, որ բացի երեք ոչնչացված ահաբեկիչներից, ևս հինգը ձերբակալվել են:
Ավելի վաղ թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել էր, որ ԻՊ-ն վտանգ չի ներկայացնում Աֆղանստանի համար, բայց «գլխացավանք» է իշխանությունների համար։