Թուրքիայի դատարանը 20 օրով երկարաձգել է Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով վերջերս ձերբակալված իսրայելցի զույգի ձերբակալությունը, հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները։
Իսրայելական ամուսնական զույգը ձերբակալվել է Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում գտնվող Չամլիջա աշտարակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի պալատը լուսանկարելու համար։ Իսրայելցիները Ստամբուլ էին եկել զբոսաշրջային նպատակներով։ Աշտարակի պատուհանից նկատելով Էրդողանի տունը՝ նրանք սկսել են նկարահանել։ Նրանց զրույցը լսել է Չամլիջի աշտարակի աշխատակիցը և հայտնել ոստիկանություն։ Ամուսինները ձերբակալվել և տեղափոխվել են Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչություն։