Բաղդադում՝ հակակառավարական ցույցերում, զոհվել է իրաքցի զինվորական ֆոտոլրագրող Ահմեդ Էլ- Մուհեննեն։
Բաղդադի ոստիկանական վարչության աղբյուրները հայտնել են, որ ֆոտոլրագրողը Թահրիր հրապարակի մերձակա Էլ -Հալանիի հրապարակում դանակահարվել է։
Ըստ աղբյուրի՝ լրագրողը լուսաբանելիս է եղել Բաղդադում տեղի ունեցող բողոքի ակցիաները, և էլ-Հալանիի հրապարակում անհայտ անձինք հարձակվել են նրա վրա։
Ռազմական ֆոտոլրագրող Ահմեդ Էլ-Մուհեննեն լուսաբանել է Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում ՝ ԴԵԱՇԻ ահաբեկիչների դեմ պայքարը:
Միևնույն ժամանակ իրաքցի մեկ այլ ֆոտոլրագրող՝ Զայդ Մուհամեդ ալ-Հաֆասին, որը նույնպես լուսաբանում էր բողոքի ցույցերը, նախօրեին իր տան մոտ առևանգվել էր անհայտ անձանց կողմից:
Նշենք, որ նախօրեին՝ երեկոյան, անհայտ անձինք կրակ են բացել Բաղդադի էլ-Հալանի հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 70 մարդ:
Հիշեցնենք՝ Իրաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են հոկտեմբերի 1-ից։
Իրաքցիները բողոքում են գործազրկության և կոռուպցիայի դեմ։