Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները (ԱՀԿ) Հարավային Աֆրիկայում հայտնաբերված COVID-19-ի B.1.1.529 նորագույն շտամը, որին տրվել է հունարեն Օմիկրոն (O) տառի անվանումը, սպառնալիք են համարում, հայտնում է Reuters գործակալությունը։
Կազմակերպության տվյալներով B.1.1.529 վիրուսը մի շարք մուտացիաներից հետո կարող է ազդել օրգանիզմում պրոտեինի վրա, իսկ այս փոփոխությամբ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան արդյունավետ չլինել:
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ օմիկրոն տեսակն ավելի արագ է տարածվում, քան նրա նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայում կատարված փորձը։ Հետևաբար, նորագույն շտամը կարող է ազդել ավելի շատ մարդկանց վրա աշխարհում․ ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Բոլոր երկրները խոստովանել են, որ կորոնավիրուսի նոր տեսակին շատ ժամանակ կհատկացնեն։
Հիմնվելով ներկայացված ապացույցների վրա, որը ցույց է տալիս COVID-19-ի համաճարակաբանական աղետալի փոփոխությունը, խորհրդատվական խումբը ԱՀԿ-ին խորհուրդ է տվել, որ սա պետք է որ նշանակի որպես մտահոգիչ տարբերակ:
Այս խմբում ընդգրկված վիրուսի տարբերակները բնութագրվում են որպես բարձր արագության փոխանցվող։ Այս տարբերակները կարող են նաև նվազեցնել առկա պատվաստանյութերի և դեղամիջոցների արդյունավետությունը։
Բացի այդ, կազմակերպությունում արդեն գնահատել են գոյություն ունեցող ՊՇՌ թեստերի հնարավորությունները՝ ճանաչելու նոր շտամը։ Կազմակերպության տվյալներով՝ ՊՇՌ թեստերը ճանաչում են օմիկրոնը։ ԱՀԿ-ն ընդգծել է, որ այս տարբերակն ունի ավելի արագ ճանաչման ներուժ, բայց դա կարող է հայտնաբերվել թեստի ժամանակ S-գենի կորստով:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 26-ին, ԱՀԿ-ն արդեն մտահոգություն էր հայտնել SARS-CoV-2 կորոնավիրուսի նորագույն շտամի վերաբերյալ։ Միաժամանակ, կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսն իր Twitter-յան էջում կոչ է արել հնարավորինս արագ իրականացնել պատվաստումների ծրագիրն ամբողջ աշխարհում։
«COVID-19 վիրուսի նոր տարբերակը՝ omicron-ը, ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը մտահոգություն են առաջացնում։ Ահա, թե ինչու մեզ հարկավոր է արագացնել մեր ջանքերը պատվաստումների ծրագրի իրականացման գործում և պաշտպանել առավել խոցելի մարդկանց ամբողջ աշխարհում»,- ասել է Գեբրեյեսուսը։