ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին հավանություն Է տվել PACT Ac (Protect Against Conflict by Turkey Act) («Թուրքիայի կողմից հակամարտությունից պաշտպանվելու մասին օրենք») անվանումը կրող նախաձեռնությանը։ Այս նախաձեռնությամբ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թուրքիայի և նրա ֆինասնական սեկտորի դեմ պատժամիջոցների փաթեթին Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն անցկացնելու և C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման կապակցությամբ:
Այս նախաձեռնությունը ենթադրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պարտավորեցնում Է սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Սիրիայում ռազմական գործողության վերսկսման հետ։ Խոսքը վերաբերում է մանավորապես, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:
Վաշինգտոնը պարտավոր է սահմանափակումներ կիրառել Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման կապակցությամբ: Ներկայացուցիչների պալատն այս նախագիծն ուղարկելու է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի՝ վերին պալատի քննարկման համար։
Թուրքիայի ԱԳ նախարարությունն արդեն իսկ դատապարտել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ նշելով, որ թուրք պաշտոնյաների ու զինված ուժերի դեմ ուղղած պատժամիջոցերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցության հիմունքներին և հակասում են սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ հոկտեմբերի 17-ին ձեռք բերված պայմանավորվածություններին։
Թուրքիայի ԱԳ նախարարությունը նաև կոչ Է արել Միացյալ Նահանգներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ «կանխելու հարաբերությունների հետագա վատթարացումն» Անկարայի և Վաշինգտոնի միջև։