Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրը դեկտեմբերի 12-ին Twitter-ում Հայաստանի ղեկավարությանը և ժողովրդին քաջալերող գրառում է կատարել և լուսանկարներ տեղադրել։
«Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Արարատ լեռան առջև։ Ես ուզում եմ հայերին ասել, թե ինչպիսի դիմադրության օրինակ են նրանք եղել դարեր շարունակ»,- գրում է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն։
Էրիկ Զեմմուրը ծայրահեղ աջ քաղաքական գործիչ է։ Նրա այցը Երևան և վերջին հայտարարությունները տեղավորվում են Ֆրանսիայի հայ համայնքի բազմաթիվ ձայների համար նախընտրական պայքարի տրամաբանության մեջ։ Ֆրանսիայում ապրում է մոտ 750 հազար հայ:
Այցի շրջանակներում ֆրանսիացի քաղաքական գործիչն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի ապրիլի 10-ին։