ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ ցանկություն չի հայտնել առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում, հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հայտարարել է, որ պարոն Պուտինը, հավանաբար, նախապատվություններ կունենա փոխարինողի հարցում, բայց, ընդհանուր առմամբ, որոշումը մնում է ռուսաստանցիներին: Կրեմլի մամուլի քարտուղարը կարծում է, որ Պուտինը կարող է խորհուրդ տալ որեւէ մեկի թեկնածությունը, բայց այժմ իշխանության փոխանցման թեման աշխատանքային մակարդակում չէ:
«Հավանաբար, այժմ քննարկել փոխանցման թեման, երբ դեռ ընտրություններից երեք տարի կա, երբ Պուտինն իրավունք ունի հետագայում ներկայանալ, ցանկության դեպքում նա դեռ չի կողմնորոշվել, համենայնդեպս, մեզ չի ասել, թե նման ցանկություն ունի, թե ոչ։
«Նախագահը, հավանաբար, ինչ-որ մեկի նկատմամբ իր նախապատվությունները կունենա, և հաստատ նա դա ինչ-որ մեկին խորհուրդ կտա։ Այսինքն՝ նա իրավունք ունի արտահայտել իր նախասիրությունները։ Բայց նախագահը կլինի նա, ում օգտին կքվեարկեն ռուսները»,— այսպես է Դմիտրի Պեսկովը մեկնաբանել նախագահի իրավահաջորդի ընտրության հնարավորությունը։