Իսպանական Վալենսիայի ռեստորաններից մեկի սեփականատեր, ծագումով չինացի Էրիկ Յանը (իրական անունը՝ Չժիցզե) Չինաստանում ռոբոտներին որպես մատուցողներ օգտագործելու հետաքրքիր գաղափար է իրագործել:
Նորարար Էրիկ Յանայի հաստատությունում աշխատում են երկու ռոբոտ-մատուցող։ Արտաքնապես այս մեքենաներն ավելի շատ հիշեցնում են կանանց, ինչպես նաև ունեն կլորավուն գլուխ և կրում են պարանոցի վրա թաշկինակներ: Ռոբոտները ստացել են չինական Mulan անվանումը։
Ռոբոտները պատրաստված են պատվիրատուի սեղանին սնունդ մատուցելու, բարի ախորժակ մաղթելու, ինչպես նաև դատարկ սկուտեղները խոհանոց վերադարձնելու համար․ և այդ ամենը կառավարվում է ընդամենը մի կոճակի հպումով։
Այս կատարելություն թվացող իրականության մեջ սակայն մի բայց կա՝ ռոբոտը չի կարող ինքնուրույն ճաշատեսակներ տեղադրել հաճախորդի սեղանին, ռեստորանի այցելուն պետք է դա անի ինքնուրույն: Բացի այդ, ռոբոտը չի կարողանում պտտվել և շրջանցել ճանապարհին հանդիպող խոչընդոտները, քանի որ այն շարժվում է բացառապես հատակին տեղադրված ռելսերի միջոցով:
Հետևաբար, ռեստորանում ռոբոտին հանդիպելիս՝ այցելուները ստիպված կլինեն զիջել ճանապարհը։
Ռեստորանի սեփականատիրոջ խոսքով՝ ապագայում նա պլանավորում է ավելացնել ռոբոտների կողմից կատարվող գործառույթների քանակը՝ ընդունել հաճախորդների վճարումները, կատարել առանձին խնդրանքներ:
Էրիկ Յանը հավելում է նաև, որ ռոբոտները չպետք է փոխարինեն մարդկանց, «ռոբոտները կոչված են օգնելու մարդկանց, որպեսզի սպասարկումն ավելի արդյունավետ դարձնեն»: