Ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մանկուց ապրում է շքեղության մեջ և սովոր չէ մանրուքների, երբ խոսքը աշխարհիկ երեկոների կազմակերպման մասին է:
Այդ կապակցությամբ զարմանալի ոչինչ չկա նրանում, որ հեռուստաաստղը 60 մլն դոլար է ծախսել տոնական զարդարանքների համար, որպեսզի իր առանձնատան տարածքը զարդարի առաջիկա տոներին: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
41-ամյա Քիմն իր առանձնատան տարածքի բոլոր ծառերը ծածկել է հազարավոր առկայծող լույսերով, որոնք լուսարձակվում են իր տան ինտերիերով։
Hidden Hills-ի սեփականությունը, որտեղ Քիմն ապրում է իր չորս երեխաների հետ, մինչև վերջերս եղել է հեռուստաաստղ և ռեփեր Քանյե Ուեսթի ընդհանուր սեփականությունը: Սակայն ամուսնալուծության գործընթացի կապակցությամբ, որը նախաձեռնել էր Քիմը, տունը փոխանցվել է նրա միանձնյա տնօրինմանը։ Ինչպես հաղորդել Է TMZ լրատվական պորտալը, 44-ամյա ռեփերն իր նախկին կնոջը սեփականության իրավունքը պաշտոնապես փոխանցել է դեռ այս տարվա հոկտեմբերին: