Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագրեր է ստորագրել Մանգիստաուի շրջանում և Ալմաթիում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Հասարակական անվտանգության ապահովման, օրինականության և իրավակարգի վերականգնման, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով իրադրության սրման կապակցությամբ պետության ղեկավար Կասիմ Ժոմարտ Տոկաեւը հրամանագրեր է ստորագրել Մանգիստաուի մարզում և Ալմաթիում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Այն կգործի հունվարի 5-ից 2022 թվականի հունվարի 19-ը՝ ժամը 01:30-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ իրավապահ մարմինների ստորաբաժանումները ցուցարարների հիմնական մասին դուրս են մղել Ալմաթիի կենտրոնում գտնվող հրապարակից: Հաղորդվում էր, որ քաղաքի կենտրոնում չարտոնված ակցիաների համար հավաքվել է շուրջ հազար մարդ։ Ցուցարարաներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։
Հիշեցնենք, որ Ղազախստանում գազի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ին: