Ժնևում ավարտվել են անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջին բանակցությունները: ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին պատմել է, որ «զրույցը բարդ էր, երկար, խորը, առանց որևէ բան զարդարելու փորձերի»: ՌԴ պատվիրակությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ԱՄՆ-ին բացատրել է, որ Ռուսաստանը մտադիր չէ «հարձակվել» Ուկրաինայի վրա։ Երկու կողմերն էլ հաստատել են, որ միջուկային պատերազմ չպետք է սանձազերծվի։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Եվրոպայում հրթիռների տեղակայման հարցը։ ԱՄՆ-ն շահագրգռված է ՌԴ-ի հետ ռազմավարական և մարտավարական զենքերի շուրջ բանակցություններում։ Հանդիպմանը քննարկվել է նաև Ուկրաինայի շուրջ զարգացումները։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Շերմանը հայտարարել է, որ Ուկրաինա ՌԴ ներխուժման հետևանքներն ավելի կոշտ կլինեն, քան 2014 թվականին էր։ ԱՄՆ արդեն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ «ֆինանսական պատժամիջոցները» իր դաշնակիցների հետ: