Ղազախստանում հայ խաղաղապահները հետևում են ահաբեկիչների կողմից տեղական ջրագծի թունավորումը թույլ չտալուն։
Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարը ТАСС գործակալությանը հայտնել է, որ հայ խաղաղապահները պահպանում են նաև Ալմաթիի «Բարեկամություն» ջրանցքի կայանը:
Զինծառայողը նշել է, որ այն ռազմավարական օբյեկտ է, և այն թունավորելու տեսական վտանգ է եղել։
ТАСС-ը տեսանյութ է հրապարակել հայ խաղաղապահներին առաջադրված խնդրի կատարման վայր տեղափոխելու մասին: