Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա տիկնոջը կորոնավիրուսից լիակատար ապաքինում է մաղթել, հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Կրեմլի կայքը:
«Հարգելի պարոն նախագահ, սիրելի բարեկամ, կցանկանայի անկեղծորեն աջակցել Ձեզ և Ձեր կնոջը։ Վստահ եմ, որ Ձեզ հատուկ կենսական էներգիան և հոգու առույգությունը կօգնեն ամենակարճ ժամանակում հաղթահարել վիրուսը։ Սրտանց մաղթում եմ ձեզ լիակատար ապաքինում և քաջառողջություն»,- ասված է Պուտինի հեռագրում:
Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Էրդողանը հայտարարել էր, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակով, սակայն հիվանդության ախտանիշները թեթև են: Թուրքիայի նախագահը նշել է, որ հեռավար կաշխատի։