ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա շաբաթվա ընթացքում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Россия 1» հեռուստաալիքի «Москва. Кремль. Путин» ծրագրին:
«Շաբաթվա ընթացքում կշարունակվեն նաև արտասահմանյան առաջնորդների կարևոր այցերը։ Սպասվում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական այց Ռուսաստան: Կրեմլում սպասում են նաև Պակիստանի վարչապետին»,- մեջբերում է գործակալությունը։