Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) ճանաչման հարցով որոշումը կընդունվի փետրվարի 21-ին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հարգելի գործընկերներ, ես ձեր կարծիքը լսել եմ։ Որոշումը կընդունվի այսօր»,- ասել Է Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով ԱԽ անդամներին, որոնք մասնակցել են խորհրդակցությանը։
Հիշեցնենք, որ այսօր ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները Պուտինին խնդրել են ճանաչել հանրապետությունների անկախությունը։ ՌԴ Պետդուման երեքշաբթի կայացած նիստում ձայների մեծամասնությամբ Ռուսաստանի կոմկուսի խմբակցության առաջարկած՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին նախագիծն ընդունել է և ուղարկել ՌԴ նախագահին։