Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է քաղաքում պարետային ժամ սահմանելու մասին, հաղորդում է НСН-ն:
Նշվում է, որ հինգշաբթի առավոտյան Կիևի վարչակազմում հայտնել են մայրաքաղաքի երկնքում օդային սպառնալիքի մասին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ քաղաքացիներին կոչ են արել ազդանշանները լսլեու դեպքում շտապ հետևել քաղաքացիական պաշտպանության թաքստոցին:
Նախօրեին ճեպազրույցի ժամանակ Կիևի քաղաքապետը հայտնել է, որ Կիևում պարետային ժամ դեռ չեն նախատեսում սահմանել, սակայն կգործի զանգվածային միջոցառումների, հանրահավաքների արգելքը, կարող են նաև սահմանափակել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նշենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ավելի վաղ Պուտինը փետրվարի 21-ի իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը և ստորագրել համապատասխան հրամանագրեր: Ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան հարձակման է ենթարկվել հյուսիսից, հարավից, արևելքից, երկնքից։ Զինվորականներից ծանր մարտեր են մղում Դոնբասում: Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։