Մեծ Բրիտանիան սառեցնում է ռուսական ВТБ – ի բոլոր ակտիվները և պատժամիջոցներ է սահմանում ռուսական «Аэрофлот» ավիափոխադրողի դեմ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության պատճառով: Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ Լոնդոնը նաև սահմանափակումներ կսահմանի այն գումարների նկատմամբ, որոնք ռուսները կարող են պահել Բրիտանիայի հաշիվներում:
Ըստ Росбизнесконсалтинга տեղեկատվության՝ Ջոնսոնը հայտարարել է բրիտանական ծրագրերի մասին՝ սահմանափակել ռուսական բանկերի մուտքը բրիտանական ֆինանսական համակարգ, իսկ ռուսական ընկերություններին՝ վաստակել բրիտանական շուկայում և վճարումներ կատարել դոլարով և ֆունտ ստեռլինգով:
Ջոնսոնը նաև հայտարարել է, որ Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Միացյալ ավիաշինական կորպորացիայի, «Ростех» և Միացյալ նավաշինական կորպորացիայի դեմ:
Պատժամիջոցները նախատեսում են նաև դեպի Ռուսաստան մի շարք բարձր տեխնոլոգիական ապրանքների և երկակի նշանակության ապրանքների, մասնավորապես, էլեկտրոնային բաղադրիչների արտահանման լիցենզիաների հետկանչումը, որոնք կարող են օգտագործվել ռազմական բեռնատարների արտադրության համար:
Ռուսաստան բարձրտեխնոլոգիական ապրանքների մատակարարումներն արգելելու մասին օրինագիծը Ջոնսոնը խոստացել է ներկայացնել առաջիկա օրերին:
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է շարունակել քննարկումները ՆԱՏՕ-ի գործընկերների և G7-ի հետ SWIFT ֆինանսական վճարումների համակարգից Ռուսաստանին անջատելու հնարավորության շուրջ: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան «Ռուսաստանին դուրս է մղելու համաշխարհային տնտեսությունից»:
Նշենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ավելի վաղ Պուտինը փետրվարի 21-ի իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը և ստորագրել համապատասխան հրամանագրեր: Ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան հարձակման է ենթարկվել հյուսիսից, հարավից, արևելքից, երկնքից։ Զինվորականներից ծանր մարտեր են մղում Դոնբասում: Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։