Եվրամիությունն արգելել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների և ակտիվների կառավարման հետ կապված գործառնությունները։ Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում, հայտնում է «РИА Новости»-ն։
Նշվում է, որ ռուսական կարգավորիչի հետ գործարքները կարող են թույլատրվել, եթե դա «խիստ անհրաժեշտ է ԵՄ-ի կամ համապատասխան երկրի ֆինանսական կայունության համար։
«Իրավասու մարմինները կարող են թույլատրել գործարքը՝ պայմանով, որ դա խիստ անհրաժեշտ է՝ որպես ամբողջություն Միության կամ համապատասխան անդամ պետության ֆինանսական կայունության ապահովում»,- ասվում է փաստաթղթում։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը ավելի վաղ ընդունել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երեք փաթեթ, որոնք սահմանվել էին այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց «հատուկ ռազմական գործողություն Դոնբասում»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միխայիլ Միշուստինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ԵՄ պատժամիջոցների ցանկում են։ ԵՄ-ն նաև փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։