ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինային ներկայացվող ռուսական պահանջները չի կարելի որակել որպես իր կապիտուլյացիա, Մոսկվան առաջարկում է պայմանավորվել, հաղորդում է РИА новости-ն:
Նրա խոսքով՝ հակամարտության ավարտից հետո ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես պետք է շարունակեն ապրել։ Ռուս նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում գործողության խնդիրն է որոշել հարվածային սպառազինությունների կոնկրետ տեսակները, որոնք երբեք այնտեղ չեն ծավալվի:
Լավրովը նաև դրական քայլ է համարել Զելենսկու հայտարարությունը անվտանգության երաշխիքներ ստանալու ցանկության մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլում պատրաստ է քննարկել անվտանգության երաշխիքների հարցը:
ՌԴ ԱԳ նախարարը նաև ասել է, որ Ուկրաինան պետք է ապամիջուկայնացման գործընթաց անցնի, ինչպես նախկինում Գերմանիան