Ղրղըզստանում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի, որը հետախուզվում էր թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը մասնակցելու կասկածանքով, հայտնում է այդ երկրի ՆԳՆ-ն:
Նշվում է, որ Ղրղզստանի ՆԳՆ ծայրահեղականությանը և անօրինական միգրացիային հակազդելու ծառայության աշխատակիցների կողմից անօրինական միգրացիային հակազդելու գործողության ընթացքում տեղեկություն է ստացվել Թուրքիայի մի քաղաքացու կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու մասին:
ՆԳՆ տվյալներով, 2022 թ. փետրվարի 26-ին մայրաքաղաքի տարածքում հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի Ա. Ի. – ն (1984 թ.): Պարզվել է, որ ձերբակալվածը Մ. Ի. – ի անվամբ կեղծ անձնագիր և վարորդական իրավունք է օգտագործում
«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալված օտարերկրյա քաղաքացին հետախուզվում է Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից։ Հետախուզում է հայտարարվել Ստամբուլում, Ա. Ի. – ն կասկածվում է 2007 թվականի հունվարին լրագրող Հրանտ Դինքի սպանությանը, ինչպես նաև մի շարք այլ ծանր հանցագործությունների կատարման մեջ, ներառյալ կազմակերպված հանցավորության և հրազենի ապօրինի պահպանման մեջ ներգրավվածությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատման (Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) և ՂՀ ՔՕ 379-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթերի կեղծում) հատկանիշներով: Դատարանի որոշմամբ Թուրքիայի քաղաքացին երկու ամսով կալանավորվել է։