ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մարտի 16-ին կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայում հատուկ գործողությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«ՌԴ-ն պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը, որը նա սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում»,-մեջբերում Է գործակալությունը դատարանի մամուլի հաղորդագրությունը:
Ընդգծվում է, որ «երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան հակամարտությունը խորացնող կամ երկարաձգող կամ դրա լուծմանը խոչընդոտող ցանկացած գործողությունից»:
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Ուկրաինան դիմել էր ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ռուսական հատուկ գործողության դադարեցմանը հասնելու նպատակով: