Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ներառելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջը՝ Լյուդմիլային, ինչպես նաև նրա մի քանի հարազատներին: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Ռեստրիկցիաներ են սահմանվել ռուսաստանցի գործարար Իգոր Պուտինի զարմիկի, «Սոգազ» ապահովագրական ընկերության վարչության փոխնախագահ Միխայիլ Պուտինի, «ՄՌՏ ընկերությունների խումբ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Պուտինի նկատմամբ:
Պատժամիջոցները, որոնք ենթադրում են երկիր մուտք գործելու արգելք և դրանց հայտնաբերման դեպքում ակտիվների սառեցում, սահմանվել են նաև գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևայի և նրա տատիկի՝ Աննա Զապեպիլինայի, ինչպես նաև գործարարներ Միխայիլ Շելոմովի և Ալեքսանդր Պլեխովի, «Սողազի» տնօրենների խորհրդի անդամ Միխայիլ Կլիշինի, «Ծովային Պորտ Գելենջիկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոլբինի, «Գազֆոնդ» – ի նախագահ Յուրի Շամալովի, իրավաբան Վիկտոր Խմարինի դեմ:
Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է մտցրել ավելի քան 1600 հազար ռուս քաղաքական գործիչների, գործարարների, պաշտոնյաների, լրագրողների և ձեռնարկությունների դեմ: Ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ-ն, պատժամիջոցների տակ են հայտնվել շուրջ 20 ռուսական բանկեր՝ 940 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1,2 տրլն դոլար) ակտիվների ընդհանուր ծավալով, ինչպես նաև ավելի քան 100 խոշոր գործարարներ և նրանց հարազատները, որոնց ակտիվների միագումար չափը Լոնդոնի կողմից գնահատվում է ավելի քան 170 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 220 մլրդ դոլար):