Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսային բանակցություններ է անցկացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգի հետ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող համաձայնել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն: Այս մասին ТАСС-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը։
«Մեր նախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ – ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», – ասել է գործակալության զրուցակիցը՝ չճշտելով զրույցի մանրամասները: