Թուրք զինվորականները գնդակոծել են սիրիական Աբուրասեյն շրջանը, հաղորդում է SANA գործակալությունը։
Պարբերականի տեղեկություններով՝ հրետակոծության հետևանքով վնաս է հասցվել բնակիչների ունեցվածքին և ենթակառուցվածքին։
Նշվում է, որ վնասվել է կապի աշտարակը, այլ օբյեկտներ և մասնավոր սեփականությունը։
Ավելի վաղ Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիների ընդլայնումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև հայտարարել է սահմանակից տարածքում նոր անդրսահմանային գործողություն անցկացնելու հնարավորության մասին՝ 30 կմ խորության հարավային սահմանների մոտ անվտանգության գոտու ստեղծումն ավարտելու նպատակով: