ԱՄՆ-ն կուսումնասիրի ՄԱԿ-ի համակարգը, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բարեփոխումների հնարավորությունը՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու համար։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Մենք ձեռնամուխ ենք եղել քննարկումներին այն մասին, որ բարեփոխումներ կարելի է իրականացնել, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում այնպիսի երկրների ազդեցությունը սահմանափակելու հարցում, ինչպիսին Ռուսաստանն է», – ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ԱՄՆ-ն ինչ-որ բան փոխել ՄԱԿ-ում Ռուսաստանի գործողությունների հետ կապված։
Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ ԱՄՆ-ն «առաջիկա տարիներին» այդ հարցով կզբաղվի:
«Ռուսաստանին մեր ուղերձը՝ մենք նրանց նախկինի պես չենք վերաբերվի այն բանից հետո, ինչ նրանք արել են Ուկրաինայում», – հավելել է դիվանագետը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդեն «մեկուսացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»։