Իրանցի հաքերները կոտրել են իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների էլեկտրոնային փոստի հաշիվները։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով Checkpoint ընկերությանը։
Ինչպես գրում է պարբերականը, հաքերների թիրախ են դարձել ինչպես նախկին, այնպես էլ իսրայելցի գործող բարձրաստիճան պաշտոնյաները։
Հաքերներն իրենց գործունեությունը ծավալել են 2021 թվականի դեկտեմբերից։ Նրանք ներկայացել են Իսրայելի բանակի պաշտոնաթող գեներալի և Վաշինգտոնում Իսրայելի նախկին դեսպանի կեղծ օգտահաշիվներով։ Հաքերներն այդպես կապ են հաստատել պաշտոնյաների հետ։
Հաքերները ստացված տեղեկատվությունն օգտագործել են իրենց հաքերային հարձակման մասշտաբները շարունակելու և մեծացնելու համար։ Նրանց ձեռքի տակ են հայտնվել նաև բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տվյալները, անձնագրերը և այլ փաստաթղթեր: Նրանք օգտագործել են տարբեր ռազմավարություններ տեղեկատվություն ստանալու համար։